Լրահոս

02.03.2010 09:34

Սահակաշվիլին թաքուն Թուրքիա է այցելել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին  տեղափոխող հատուկ ինքնաթիռը երեկ տեղական ժամանակով ժամը 12:05-ին վայրէջք է կատարել Ստամբուլում։

Ինչպես գրում է  «CNN Turk»-ը, Աթաթուրքի անվան օդանավակայանում նրան դիմավորել է Ստամբուլի նահանգապետի օգնական Ահմեդ Այդինը։ Վրաստանի նախագահի հապշտապ Թուրքիա կատարած այցի մանրամասները հայտնի չեն։ Չնայած գաղտնիությանը՝ տեղեկատվություն կա, որ գործարար շրջանակների հետ մի շարք հանդիպումներ է նախատեսված։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։