Լրահոս

04.09.2018 18:52


Շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել

Շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 11:49-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ փողոցի թիվ 3ա շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:

Այս խորագրի վերջին նյութերը