Լրահոս

11.01.2011 14:02


Ազգագրագետ. «Ճոխ տոնական սեղանները բնորոշ են աղքատ հասարակությանը»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Ամանորի և դրա նշանակության մասին՝ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասել է, թե հունվարի 1-ը որպես Նոր տարի նշելու ավանդույթը մեզանում համեմատաբար նոր պատմություն ունի՝ մոտ 100 տարի, սակայն այդ կարճ ժամանակահատվածում այն ձևավորվել է և արդեն ունի իր ավանդույթները։

Ըստ բանախոսի՝ հիմա արդեն մեզանում տոն և տոնական սեղան հասկացությունները միաձուլված են, ինչի վառ ապացույցն էլ Նոր տարին է.

-Տոնական հայկական մշակույթի ամենաբնորոշ երևույթը երբեք չի եղել տոնական առատ սեղանը։ Հիմա դա պայմանավորված է նրանով, որ մեր տոնահանդեսի մշակույթը չափազանց աղքատացել է,-ասել է նա՝ հավելելով, թե տոնահանդեսի մշակույթի աղքատացման հիմնական պատճառն այն է, որ կա ներքին ուրախության պակաս, ինչն էլ փորձում են լրացնել տոնական ճոխ սեղաններով։

Իր խոսքի վերջում ազգագրագետը որպես հիշեցում ասել է, թե առատ և շատ ճոխ տոնական սեղանները բնորոշ են աղքատ և ոչ բարեկեցիկ հասարակություններին։

Այս խորագրի վերջին նյութերը