Լրահոս

03.09.2018 16:12


ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը Mitsubishi Airtrek ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել

ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը Mitsubishi Airtrek ավտոմեքենայով բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Սիսիանի բնակիչ, 48-ամյա Գոռ Խաչատրյանը իր վարած Mitsubishi Airtrek մակնիշի 41 DN 441 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքում՝ Իսրայելյան փողոցում՝ Սիսիանի անտառատնտեսության մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Գ.Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը