Քաղաքական

03.09.2018 14:00

Մոսկվայի համար կարևոր է լսել, թե Հայաստանի ղեկավարն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները. Լավրով (տեսանյութ)

Մոսկվայի համար կարևոր է լսել, թե Հայաստանի ղեկավարն ինչպես է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները. Լավրով (տեսանյութ)

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ մոտ ժամանակներս պլանավորվող հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Մոտ ժամանակներս պլանավորվում Է նախագահ Պուտինի եւ վարչապետ Փաշինյանի եւս մեկ հանդիպում: Կարծում եմ՝ մեզ համար կարեւոր կլինի լսել, թե Հայաստանի նոր ղեկավարն ինքն ինչպես Է գնահատում իր երկրում իրադրության զարգացման հեռանկարները: Իհարկե, մենք բնավ անտարբեր չենք, թե այս իրավիճակում ինչ տեսք ունեն Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք հարկավոր Է կատարել ամբողջությամբ, այդ թվում՝ այն առումով, ինչը վերաբերում Է մեր ընդհանուր կազմակերպության վարկի ու հեղինակության ամրապնդմանը»,-ասել Է նախարարը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի առաջին կուրսեցիների առջեւ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան մտահոգ է Հայաստանում ծավալված իրադարձությունների առթիվ, բայց և այնպես, տեղի ունեցող զարգացումները որակում է որպես երկրի ներքին գործ:

«Իհարկե մեզ մտահոգում է այն հանգամանքը, որ իրադրությունը Հայաստանում շարունակում է թեժ մնալ, հետաքննվում են տասնամյա վաղեմության իրադարձությունները, գիտեք այդ փաստերի, տեղի ունեցած ձերբակալությունների մասին»,-«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Արտաքին հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում՝ МГИМО-ում ունեցած ելույթում այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հայտնում է Ազատությունը։

«Անկասկած, մենք դա համարում ենք Հայաստանի Հանրապետության ներքին գործը և շատ ենք ցանկանում, որպեսզի այդ ներքին գործերը մնան օրենքի և Սահմանադրության ամուր հիմքի վրա ու արագորեն հաղթահարվեն»,-ասել է Լավրովը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։