Լրահոս

01.03.2010 18:47


ՀԱԿ-ը պահանջում է հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում անցկացնել արտահերթ համապետական ընտրություններ

«Ճգնաժամից դուրս գալու միակ իրական հնարավորությունը իշխանության գերագույն մարմինների արտահերթ ընտրություններն են»,-հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ Նա նաև նշել է, որ ՀԱԿ-ը ներկայացնելու է մարտի 1-ի պատճառով Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի հաղթահարման նոր ժամանակացույցը։ Այն բաղկացած է լինելու 7 կետից։ Դրանցից մեկը հետևյալն է՝ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

«Եթե համաձայն եք այդ ժամանակացույցին, ապա մարտի 16-ի ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստից մեկ օր առաջ, մենք բոլորս կհանդիպենք Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչների հետ»,-ասել է Լ. Զուրաբյանը։ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն էլ հայտարարել է, որ ՀԱԿ-ը գնում է դեպի իրենց պայքարի թեժացում։

Այս խորագրի վերջին նյութերը