Վահագն Խաչատրյան. «Պետք է վերադարձնենք մեր սահմանադրական իրավունքը»
Ելույթ ունենալով ՀԱԿ հանրահավաքում՝ Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը հայտարարել է. «Մեր ճանապարհը մեկն է։ Պետք է բոլորս ոտքի կանգնենք։ Պետք է վերադարձնենք մեր սահմանադրական իրավունքը, այս իշխանությունը պետք է հրաժարական տա։ Հակառակ դեպքում այն, ինչ չարեցին երկու տարի առաջ, անում են հիմա, այն, ինչ չեն անում այսօր, անելու են վաղը։ Բյուջետային բոլոր աշխատողները, ովքեր կարծում են, թե ազատվել են իշխանության ճիրաններից, սխալվում են։ Իրենք էլ են հարկեր վճարելու։ Դա է վկայում գազի գների և ընդհանրապես հանրային ծառայությունների թանկացումը։ Հետևաբար պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ»։