Լ.Զուրաբյան. «Կարող է՝ մինչև այդ նախագիծը պատրաստ լինի, իշխանությունը մերը լինի արդեն»
Մեկնարկել է Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը։ Ելույթ ունենալով հարթակից՝ ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե մեկ տարի առաջ իշխանությունները ժողովրդից խլեցին Ազատության հրապարակը, հույսը, հավատը՝ հույս ունենալով, որ ժողովուրդը կվախենա, կընկրկի, սակայն նույն պահին այդ ժողովուրդն ապացուցեց, որ ինքը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար և ստեղծել քաղաքացիական հասարակություն։ Ապա Արամ Մանուկյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Հանրահավաքում ելույթ է ունեցել նաև զոհվածներից մեկի մայրը։
ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը հայտարարել է, թե ՀԱԿ-ը մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի կառուցման համար մրցույթ է հայտարարել, և առաջարկներ ունեցողները դրանք կարող են ներկայացնել Հայ ազգային կոնգրեսի մշակույթի հանձնաժողով։
«7օր»-ի հարցին, թե ինչո՞ւ են վստահ, որ քաղաքապետարանը թույլտվություն կտա որևէ համայնքի տեղադրել այդ արձանը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը պատասխանել է.
-Կարող է՝ մինչև այդ նախագիծը պատրաստ լինի, իշխանությունը մերը լինի արդեն։

7or.am