Լրահոս

01.03.2010 17:16


Հայկ Բալանյան. «Առանց արժեհամակարգի ստեղծման մենք ստեղծելու ենք նույն իշխանությունը»

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանն «Արաքս-Կուր» հիմնադրամի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած «Մարտի 1-ից քաղած դասերն ու Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները» թեմայով կոնֆերանսի ժամանակ ասել է, թե այն համակարգը, որը մենք ստեղծել ենք, իր մակարդակով ավելի ցածր է, քան մենք ինքներս ենք ու մեր պահանջները։

-Մեր դժբախտությունների պատճառն ավելի խոր պետք է փնտրել։ Ասում ենք՝ չունենք պետականության զգացում։ Միգուցե պետականության զգացման պակա՞սն է պատճառը, որ մենք պետություն ենք կորցնում, այլ ոչ թե հակառակը։ Հասարակությունը  բարոյազրկվել է, մենք կորցրել ենք պետականություն ունեցող ազգին հատուկ արժեհամակարգը։ Իսկ առանց արժեհամակարգի ստեղծման մենք ստեղծելու ենք նույն իշխանությունը։ Հայ ժողովրդի առջև կանգնած խնդիրն իշխանությունը չէ, հենց մենք ենք,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը