Լրահոս

28.08.2018 23:09


Ողբերգական վթար Արմավիրում․ ընտանիքի հայրն ու 3 անչափահաս երեխաները տեղում մահացել են

Ողբերգական վթար Արմավիրում․ ընտանիքի հայրն ու 3 անչափահաս երեխաները տեղում մահացել են

Այսօր՝ օգոստոսի 28-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Քարակերտ գյուղից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 ZP 846 համարանիշի ավտոմեքենան և վրացական համարանիշներով Iveco մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ նրանք ևս մահացել են։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները հայր ու որդիներ են, և երեխաները 7, 9 և 15 տարեկան էին։ Ֆոտոլրագրողը հայտնում է՝ պարզվել է, որ «07»-ը մինչև վրացական համարանիշներով ֆուռի հետնամասին մխրճվելը, բախվել է Աշտարակի քաղաքի բնակիչ՝ 68-ամյա Հակոբ Բունիաթյանի վարած Opel Vectra մակնիշի 34 PV 193 համարանիշի ավտոմեքենային։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «07»-ը վարել է Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի բնակիչ՝ 42-ամյա Մարատ Արսենյանը, ով մահացել է, իսկ մյուս մահացածները նրա տղաներն էին՝ 15-ամյա Արթուր Արսենյանը, 14-ամյա Վահան Արսենյանը և 7-ամյա Արգիշտի Արսենյանը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը