Լրահոս

01.03.2010 16:56


Ժ. Սեֆիլյան. «Մեր շարժումը գործելու է միավորման, համախմբման, այլ ոչ երբեք պառակտման համար»

Ժ. Սեֆիլյան. «Մեր շարժումը գործելու է միավորման, համախմբման, այլ ոչ երբեք պառակտման համար»

«Արաքս-Կուր» հիմնադրամի և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած «Մարտի 1-ից քաղած դասերն ու Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրները» թեմայով կոնֆերանսի ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե 2008-ի մարտի 1-ի զոհերն անկախության նահատակներ են։

-Սեպտեմբերի հանրաքվեի ժամանակ մենք ձևական քաղաքական, իրավական ակտ ենք կատարել՝ կողմ քվեարկելով անկախությանը, որովհետև, իմ համոզմամբ, անկախության կերտման ահազանգը տրվեց 2008-ի մարտի 1-ին։ Պատահական չէ, որ այս երկու տարիների ընթացքում բազմաթիվ հայ մտավորական հրապարակախոսներ հայաստանակենտրոնության, ինքնիշխանության կարևորության մասին են խոսել,-նշել է նա։

Ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ «Սարդարապատ» շարժումը որևէ ուժի դեմ չի գործելու։

-Առավել ևս՝ ընդդիմադիր միավորի կամ գործչի դեմ չի գործելու։ Մեր շարժումը գործելու է միավորման, համախմբման, այլ ոչ երբեք պառակտման  համար,-հավելել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը