Լրահոս

28.08.2018 17:43


Կախանովի ջրանցքից տղամարդու դի է դուրս բերվել

Կախանովի ջրանցքից տղամարդու դի է դուրս բերվել

Օգոստոսի 28-ին, ժամը 12:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղի Կախանովի ջրանցքում տղամարդու դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դուրս են բերել Ա. Հ.-ի (ծնված 1963 թ., Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ) դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը