Լրահոս

01.03.2010 16:44


Թուրքագետ. «Արձանագրությունների ստորագրման, ինչպես նաև հաշտեցման գործընթացը բավական լավ բեմադրված քաղաքական շոու էր»

Թուրքագետ. «Արձանագրությունների ստորագրման, ինչպես նաև հաշտեցման գործընթացը բավական լավ բեմադրված քաղաքական շոու էր»

-Հայ-թուրքական արձանագրությունները մահացու վտանգներ ունեն հայկական կողմի համար,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։

-Արձանագրությունների ստորագրման, ինչպես նաև հաշտեցման գործընթացը բավական լավ բեմադրված քաղաքական շոու էր, որտեղ, ցավոք, ո՛չ Հայաստանը, ո՛չ Թուրքիան ռեժիսորներ չեն։ Այդտեղ հիմնականում Վաշինգտոնն ու Մոսկվան են պայմանավորվել, իսկ մենք խաղում ենք խաղը,-այսպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ Շաքարյանը։

Նա նաև նշել է, թե արձանագրություններում նշված է «ողջամիտ ժամկետներ» արտահայտությունը, և Հայաստանը, տեսնելով, որ Թուրքիան ինչպես միշտ ձգձգելու քաղաքականություն է վարում, տրամաբանական է, որ ապրիլի 24-ին Երևանը հայտարարի, թե Թուրքիան խախտում է «ողջամիտ ժամկետներ» արտահայտությունը, ուստի մենք դա ընկալում ենք որպես արձանագրությունների խախտում և հետ ենք վերցնում մեր ստորագրություններն արձանագրություններից։

-Ամենաէականն այն է, որ մենք փորձել ենք հաշվարկել, թե դրանից հետո ինչ է տեղի ունենալու։ Եթե մինչև այս տարվա ապրիլի 24-ը Երևանն ու Անկարան չհասցնեն որևէ առաջխաղացում ունենալ, ապա ամենայն հավանականությամբ այն կհետաձգվի 5-6 տարով՝ հաշվի առնելով Թուրքիայում սպասվելիք խորհրդարանական ընտրությունները,-ասել է Ա. Շաքարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը