Լրահոս

01.03.2010 15:43


Սումգայիթյան ոճրագործության զոհերի hիշատակի միջոցառումներ Բեյրութում

Սումգայիթյան ոճրագործության զոհերի hիշատակի միջոցառումներ Բեյրութում

Փետրվարի 28-ին Բեյրութի Սուրբ Նշան եկեղեցում կայացել է հոգեհանգստյան արարողություն' նվիրված Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին:

Հոգեհանգստյան արարողությունից հետո Ազգային առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել համազգային հանդիպում, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը, «Արարատ» օրաթերթի խմբագիր Ահարոն Շխրդմյանը, Լիբանանի հայ առաքելական թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը:

Բանախոսները ներկայացրել են մանրամասներ 1988-1990թթ. ազերիների կողմից Սումգայիթում եւ այլ ադրբեջանական քաղաքաներում հայ ազգաբնակչության հանդեպ իրականացված ոճրագործությունների եւ էթնիկ զտումների մասին:

Միջոցառումներին մասնակցել են պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, հայկական կառուցների ղեկավարներ, հայ համայնքի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Այս խորագրի վերջին նյութերը