Լրահոս

01.03.2010 15:27


Ա. Շաքարյան. «Թուրքական կողմը չի շտապում արձագանքել»

Ա. Շաքարյան. «Թուրքական կողմը չի շտապում արձագանքել»

-«Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ մեր հարևան երկիրն ընդհանրապես չի շտապում արձագանքել,-ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը' անդրադառնալով վերոնշյալ օրենքի վերաբերյալ թուրքական մամուլի արձագանքներին։

-Ադրբեջանական կողմն ավելի օպերատիվ է արձագանքում, իսկ թուրքականը միշտ հապաղում է,-ասել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։

-Սկսած հոկտեմբերից, երբ ստորագրվեցին այդ չարաբաստիկ արձանագրությունները, Թուրքիան ոչ մի գործողություն չի արել, թեև եղել են տարբեր տեսակի հայտարարություններ։

Փոխարենը փորձագետը նշել է երեք գործողություն, որոնք արձանագրությունները ստորագրելուց հետո արվել են հայկական կողմից.

-Առաջինն այն է, որ արձանագրությունների ստորագրման պահին հայկական կողմն ամեն կերպ ձգձգում էր ստորագրելը՝ ինչ-ինչ հարցերից ելնելով։ Երկրորդ քայլը Սահմանադրական դատարանի մեկնաբանություններն են՝ որոշման հետ կապված։ Երրորդ գործողությունը խորհրդարանի փաստաթուղթն է՝ «դե ֆակտո» և «դե յուրե» փոփոխություն անելու «Միջազգային պայմանագրերի մասին»  օրենքում։ Սա արդեն արձագանք է. ուրիշ բան, որ չի գրվում, որ դա ուղղված է հայ-թուրքական արձանագրություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը