Լևոն Բարսեղյան. «Իշխանությունը հիմնվում է իր օգտին հանցագործություն կատարած խմբավորումների վրա...»
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների հետևանքները դեռևս հաղթահարված չեն. «Հաղթահարված չեն, որովհետև մարտի 1-ի պատասխանատուները բացահայտված են, սակայն պատժված չեն: Վստահ եմ, որ այս իշխանությունների օրոք հանցագործները չեն պատժվի, քանի որ այդ հանցագործության գնով հնարավոր եղավ իշխանություն պահել: Իշխանությունը հիմնվում է իր օգտին հանցագործություն կատարած խմբավորումների վրա, և եթե հանկարծ նա փորձի որևէ բացահայտում անել, ապա զորքերի և կլանների ղեկավարները հաշիվ են պահանջելու իշխանություններից»:
Նույն հարցի կապակցությամբ Ա. Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը կարծիք է հայտնել, որ ճգնաժամը հաղթահարված լինելու որևէ հիմք չի տեսնում.
-Նախ՝ իշխանությունների նկատմամբ վստահության աճ չկա. ընդհակառակը՝ իշխանությունների նկատմամբ եղած վստահությունը սրընթաց անկում է ապրում։ Սա ճգնաժամը հաղթահարած չլինելու առաջին ինդիկատն է: Երկրորդ՝ քաղաքական հայացքների համար հետապնդվող մարդիկ կան բանտերում, նույնիսկ նման մեկ մարդու առկայությունը բանտում աննորմալ է: Եվ երրորդ՝ այս հատվածում արված քայլերը ոչ թե վստահության և ազգային համաձայնության տանող քայեր են, այլ ընդհակառակը՝ ռեպրեսիա, վախ, ճնշում: Գործողությունները, որոնք ուղղված են սեփական ժողովրդին «կալպակի» տակ պահելուն, բացարձակապես հիմք չեն տալիս կարծելու, թե մարտի 1-ի էջը փակված է»:
«7օր»-ի՝ «Իսկ ի՞նչ պետք է անել, որ նման ողբերգություն այլևս չկրկնվի» հարցին Լևոն Բարսեղյանը պատասխանել է.
-Ամենակարևորը՝ պետք է լինել անզիջում, հետևողականորեն պահանջատեր լինենք մեր իրավունքներին և իշխանությանը պատասխանատվության ենթարկենք: Մեթոդների առումով լրջորեն մտածելու տեղ կա, ջանքերի և գաղափարների շատ լուրջ համախմբում է պետք:
Իսկ Սեյրան Մարտիրոսյանը հարցը համարում է շատ բարդ, որի պատասխանը նա չունի.
-Բարդ հարց է, ես այդ հարցի պատասխանը չունեմ: Իշխանությունը չի արտահայտում հասարակության պահանջները: Փոխարենը գնում է դեպի ավտորիտարիզմ և խորհրդային ժամանակներ։ Երբ մի քաղաքական ուժ խորհրդարանում 70-80% ներկայություն ունի և դրանով հպարտանում է, աննորմալ երևույթ է: Ես կարծում եմ, որ ամենակարևորը՝ իշխանությունը պետք է արձագանքի հասարակության մեջ առկա տրամադրություններին. հակառակ դեպքում մարտի 1-երն անխուսափելի են»:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի