Աշխարհ

26.08.2018 21:52


Անգելա Մերկելին Բաքվից «ճանապարհել են» հայկական դրոշներով (տեսանյութ)

Անգելա Մերկելին Բաքվից «ճանապարհել են» հայկական դրոշներով (տեսանյութ)

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` Բաքու կատարած այցն ավարտվեց։ Կանցլերի մամուլի ծառայությունն այդ մասին պատմող կարճ տեսանյութ է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Մոտ մեկ րոպե տևող տեսանյութում երևում է, թե ինչպես են Մերկելին ընդունում Ադրբեջանում, ինչպես է կանցլերը զրուցում Իլհամ Ալիևի հետ, բանակցություններ անցկացնում և ելույթ ունենում։ Սրանից հետո Մերկելը ճամփա է ընկնում օդանավակայան։

Հենց այդ պահից (դիտել 1։03 վայրկյանից) սկսվում է ամենահետաքրքիրը։ Կադրերում երևում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը, որի մայթեզրին փողփողում է հայկական դրոշը։

Սա արդեն երկրորդ վրիպումն է։ Առավոտյան, երբ Մերկելը դեռ նոր էր հասել Բաքու, նրա ինստագրամյան էջում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում էր Երևանի կենտրոնը` Արարատի ֆոնին։ Բայց, չգիտես ինչու, տեսանյութին կից գրառման մեջ նշվել էր, որ դա Ադրբեջանն է։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը