Աշխարհ

26.08.2018 18:20


Համացանցի աստղ Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս

Համացանցի աստղ Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս

Համացանցի աստղ, ծագումով հայ ամերիկացի վենչուրային ներդրող, դերասան, պրոֆեսիոնալ պոկերի «արքա» Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։ «Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ»,-գրել է Բիլզերյանը: Այցի այլ մանրամասներ հայտնի չեն:

Պրոֆեսիոնալ պոկերում Դեն Բիլզերյանի առաջին մեծ հաջողությունը եղել է 2009թ.-ին՝ Պոկերի միջազգային մրցախաղին։ Նա հայտնվել է այդ մրցախաղին նվիրված հեռուստատեսային շոուի 6 դրվագներում։ Դեն Բիլզերյան համարվում է Victory Poker-ի հիմնադիրներից մեկը: Նա իրեն անվանում է «պոկերի Բիլ Գեյթս»: Պոկեր խաղալով Բիլզերյանը 50 մլն դոլար է վաստակել:

«Instagram»-ում հայազգի միլիոնատիրոջ հետեւորդների թիվն անցնում է 10-ը միլիոնը:

Այս խորագրի վերջին նյութերը