Աշխարհ

25.08.2018 21:19


«Արսենալը» վաստակեց առաջին 3 միավորն ԱՊԼ-ում․ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

«Արսենալը» վաստակեց առաջին 3 միավորն ԱՊԼ-ում․ Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթսում» հյուրընկալեց «Վեսթ Հեմին»: Խաղն ավարտվեց Ունայի Էմերիի գլխավորած թիմի հաղթանակով` 3:1:

Հանդիպման հաշիվը բացվեց 25-րդ րոպեին: Գոլով աչքի ընկավ «մրճահարների» կիսապաշտպան Մարկո Արնաուտովիչը: «Զինագործները» պատասխանը չուշացրին:

30-րդ րոպեին Ալեքս Իվոբիի փոխանցումից հետո գոլ խփեց Նաչո Մոնրեալը:

70-րդ րոպեին հյուրերի պաշտպան Իսա Դիոպը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Դենի Ուելբեքը:

«Զինագործների» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ընտրանու ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Այսպիսով, այս խաղից հետո «Արսենալը» վաստակած 3 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնական: Էմերիի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 2-ին` հանդիպելով «Քարդիֆին»:

«Արսենալ»-«Վեսթ Հեմ»` 3:1

Գոլերը` Նաչո (30՜), Դիոպ (70՜, ի.գ.), Ուելբեք (90+1՜) - Արնաուտովիչ (25՜)

Այս խորագրի վերջին նյութերը