Լրահոս

24.08.2018 12:52


Կեսգիշերին դիմակավորված անձինք հարձակվել են բնակչի վրա, թալանել տունն ու դիմել փախուստի

Կեսգիշերին դիմակավորված անձինք հարձակվել են բնակչի վրա, թալանել տունն ու դիմել փախուստի

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Երկրաբանների փողոցի տներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններին ու քննչներին նույն փողոցի 37 տան բնակիչ, 47-ամյա Արսեն Քոչարյանը հայտնել է, որ օգոստոսի 23-ի ժամը 23:30-ից մինչև օգոստոսի 24-ի ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում իր տան դուռը ծեծել են և երբ ինքը բացել է դուռը, դիմակավորված 2 անձ ներս են մտել ու դանակի սպառնալիքի տակ իրենից պահանջել գումար, ոսկյա, արծաթյա զարդեր և ադամանդե քարեր: Ա. Քոչարյանը իրավապահներին հայտնել է նաև, որ ինքը դիմադրություն է ցուցադրել, որի ժամանակ ինքը կարողացել է նրանց մոտ եղած դանակով հարվածել նրանցից մեկին, իսկ հետո նրանք կարողացել են իրեն վայր գցել ու կապել են, որից հետո սեղանի վրայից հափշտակել են գումար և թանկարժեք քարեր ու դիմել փախուստի:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը