Աշխարհ

24.08.2018 11:29


Մխիթարյանը հիմար է անվանել այն մարդկանց, ովքեր 1 խաղով քննադատում են «Արսենալին» և Էմերիին

Մխիթարյանը հիմար է անվանել այն մարդկանց, ովքեր 1 խաղով քննադատում են «Արսենալին» և Էմերիին

Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Արսենալի» խաղը և հատկապես թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիին քննադատողներին:

«Միայն հիմար մարդիկ կարող են քննադատել թիմին, որը 1 խաղ է անցկացրել: Դուք կարող եք քննադատել 1 տարի հետո, մրցաշրջանի ավարտին, երբ տեսնեք, թե ինչի ենք հասել: Բայց դուք չեք կարող քննադատել թիմին կամ ֆուտբոլիստներին մեկ խաղից հետո, որովհետև դա ճիշտ չէ:

Դուք պետք է ժամանակ տաք մարզչին, քանի որ նա նոր է և ունի նոր փիլիսոփայություն: Նույնիսկ Հռոմի կայսրությունը մեկ տարում կամ մեկ ամսում չի կառուցվել:

Մեզ ժամանակ է պետք: Համոզված ենք, որ առաջադիմելու ենք և մեծ արդյունքի ենք հասնելու: Յուրաքանչյուրը դրական է տրամադրված և առաջ է նայում, մենք հաղթանակի ծարավ ունենք»,-Մխիթարյանի խոսքն է մեջբերել «beIN Sports»-ը:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը