Լրահոս

23.08.2018 11:38


Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզի գազալցակայանի տարածքում

Խոշոր հրդեհ Արագածոտնի մարզի գազալցակայանի տարածքում

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Մուղնու գյոլ» կոչվող տարածքում՝ գազալցակայանի մոտ, հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են խոտածածկույթում եղած ոչ պիտանի, մոտ 150 հատ անվադողերի հրդեհի հետևանքով առաջացած խոշոր հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը