Միջհամայնքային ուղևորափոխադրման միկրոավտոբուսները չե՞ն աշխատում
Այսօր` 2010 թ. մարտի 1-ին, առավոտյան ժամը 8:00-ից չեն աշխատում Վանաձոր -Երևան, Սպիտակ - Երևան, Ստեփանավան-Երևան, Տաշիր-Երևան, Ալավերդի-Երևան միջհամայնքային ուղևորափոխադրման միկրոավտոբուսները:
Հերթական անգամ ընդդիմության հանրահավաքի օրը ոստիկանության
ստորաբաժանումները' քրեական, պահակային և ճանապարհային ոստիկանությունը, առանց որևէ հիմնավորման կանգնեցնում են մեքենաները մշտական պահակային կետերում, մասնավորապես' Վանաձոր-Երևան երթուղու Ալագյազի հատվածում' խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Ըստ որոշ տեղեկությունների' ուղևորափոխադրում իրականացնող ընկերություններին հրահանգվել է ոստիկանության մարզային կառույցների կողմից 2010 թ. մարտի 1-ին չիրականացնել ուղևորափոխադրում:
Սույնով դատապարտում ենք իրավապահ մարմինների ակնհայտ ապօրինի գործողությունները, որոնցով խոչընդոտվում են տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեությունը և քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը:
Սույն հայտարարությամբ պահանջում ենք անհապաղ դադարեցնել հակաօրինական գործողությունները և դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազին' քրեական պատասխանատվության ենթարկել ապօրինություն իրականացնող պաշտոնատար անձանց:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ