Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «7օր»-ին ասել է, թե 2008թ. մարտի 1-ի համեմատ այսօր լարվածությունը մնացել է նույնը։
-Հաշվի առնելով, որ այսօրվա հանրահավաքի օրը իշխանությունները նորից փակել են ճանապարհները, նորից հրամայել են, որ տրանսպորտը չաշխատի՝ ո՛չ Երևանում, ո՛չ Երևան տանող ճանապարհներին, այսինքն ամեն ինչ արվում է, որ ժողովուրդը չհավաքվի, միայն դա արդեն հերիք է։ Եթե նախագահական ընտրություններից և մարտի 1-ի սպանդից 2 տարի հետո իշխանությունը նորից նույն մեթոդները, բռնությունները, ճնշումներն է կիրառում, որ հանրահավաք չլինի, նշանակում է, որ ռեժիմը պարտություն է կրել։ 2 տարվա մեջ նա չկարողացավ կարգավորել իրավիճակը երկրում։ Ոչ մի դաս չեն քաղել «Բուրբոնները»,-ասել է Լ. Զուրաբյանը։
Լ. Զուրաբյան. «Ոչ մի դաս չեն քաղել «Բուրբոնները»»

7or.am