Լրահոս

19.08.2018 11:13


«Շանգրի Լա» խաղատան աշխատակցուհին Nissan-ով բախվել է մարդատար ГАЗель-ին և կողաշրջվել

«Շանգրի Լա» խաղատան աշխատակցուհին Nissan-ով բախվել է մարդատար ГАЗель-ին և կողաշրջվել

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունցեել Կոտայքի մարզում: Ժամը 9:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան դիմաց, բախվել են Լոռու մարզի Թումանյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Գագիկ Եղիկյանի վարած ГАЗ 22171 մակնիշի 35 FT 505 համարանիշի և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստաիա վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գայանե Մելիքյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 PG 314 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ Nissan-ը կողաշրջվել և հայտնվել է գազոնում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ГАЗель-ում եղել են մոտ 12 հոգի, ովքեր մեկնում էին Տավուշի մարզ՝ Հաղարծին վանք, իսկ Nissan-ի վարորդը աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը