Լրահոս

18.08.2018 14:00


ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 12:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորանների հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Ա. Ս., 1978թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Պատահարի հետևանքով ուղևորներ՝ Ա. Հ.-ն (1981թ.) և Ա. Ա.-ն (1955թ.) ստացել են մարմնական վնասվածքներ և շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել են Արարատի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը