Լրահոս

01.03.2010 11:43


Վերին Լարսը բացվեց

Ռուս-վրացական սահմանի  Վերին Լարս անցակետն այսօրվանից վերսկսել է աշխատանքը:
Մարտ-նոյեմբեր ամիսներին անցակետը կգործի ժամը 06:00-ից մինչև 22:00, իսկ նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում'07:00-ից մինչև 19:00: Վերին Լարս անցակետով կկարողանան անցնել միայն ավտոտրանսպորտային միջոցները: Հետիոտների, ինչպես նաև անցակետին հարող տարածքների բնակիչների համար սահմանակետն անցնելու պարզեցված ռեժիմ առայժմ նախատեսված չէ:

Վերին Լարսը փակ էր 3 տարի։

Այս խորագրի վերջին նյութերը