Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացները իմիտացիա են
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ ՓիթերՍեմնեբին «zerkalo.az»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին։ «Արդյո՞ք կարող ենք ասել, որ Ադրբեջանը շարժվում է դեմի ժողովրդավարություն, եթե երկրում, մեծ հաշվով, չկա ընդդիմություն» լրագրողի հարցին Սեմնեբին պատասխանել է. «Այս տարի Ադրբեջանում տեղի կունենան կարևոր, ես կասեի երկրի ներքին կյանքի համար առանցքային նշանակաթյուն ունեցեող իրադարձություններ։ Առաջին հերթին, նկատի ունեմ տարվա վերջին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Ժամանակ դեռ կա, և ես հույս ուեմ, որ այս հատվածում ընդդիմության համար կստեղծվեն գործունեության նորմալ պայմաններ։ Դրա համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ, ընդ որում՝ գիտակից»։ Ուշագրավ է, որ ամբողջ հարցազրուցի ընթացքում լրագրողը, վկայակոչելով Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակը՝ Սեմնեբեից փորձում էր ստանալ երկրի իշխանությունների հակաժողովրդական քայլերի գնահատականը՝ ինչին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը տալիս էր խուսափող պատասխաններ։
Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացները իմիտացիա են
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին «zerkalo.az»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակին։ «Արդյո՞ք կարող ենք ասել, որ Ադրբեջանը շարժվում է դեմի ժողովրդավարություն, եթե երկրում, մեծ հաշվով, չկա ընդդիմություն» լրագրողի հարցին Սեմնեբին պատասխանել է. «Այս տարի Ադրբեջանում տեղի կունենան կարևոր, ես կասեի երկրի ներքին կյանքի համար առանցքային նշանակաթյուն ունեցեող իրադարձություններ։ Առաջին հերթին, նկատի ունեմ տարվա վերջին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ Ժամանակ դեռ կա, և ես հույս ուեմ, որ այս հատվածում ընդդիմության համար կստեղծվեն գործունեության նորմալ պայմաններ։ Դրա համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ, ընդ որում՝ գիտակից»։ Ուշագրավ է, որ ամբողջ հարցազրուցի ընթացքում լրագրողը, վկայակոչելով Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակը՝ Սեմնեբեից փորձում էր ստանալ երկրի իշխանությունների հակաժողովրդական քայլերի գնահատականը՝ ինչին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը տալիս էր խուսափող պատասխաններ։