Աշխարհ

17.08.2018 14:06


Մեթյու Բրայզա. «Եթե Թրամփը հրաժարվի Թուրքիայից, ԱՄՆ-ն կկորցնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում»

Մեթյու Բրայզա. «Եթե Թրամփը հրաժարվի Թուրքիայից, ԱՄՆ-ն կկորցնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում»

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նկատմամբ լրացուցիչ մաքսատուրքերի սահմանմանը և ավելի լայնածավալ պատժամիջոցների կիրառմանը:

Բրայզան հայտնել է, որ դա ՆԱՏՕ-ի դաշնակցի նկատմամբ անսպասելի, թշնամական վերաբերմունք է, որը միտված է առավելագույնս ծանր վնաս հասցնելուն: Նկատել է տվել, որ եթե Թրամփը հրաժարվի Թուրքիայից, ԱՄՆ-ն կկորցնի իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում և ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցան կդնի վտանգի տակ:

Մեթյու Բրայզան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիան կարող է մերձենալ Ռուսաստանի հետ և նշել, որ Թրումանի կառավարությունից ի վեր ԱՄՆ-ի մերձավորարևելյան ռազմավարության կենտրոնում եղել է Թուրքիա-ԱՄՆ դաշնակցությունը: Եվ իհարկե, ռուսները ջանք չեն խնայում ուժային հավասարակշռությունը փոխելու համար:

Բրայզան նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Թուրքիայում բազմաթիվ շահեր ունի, որոնցից չի կարող հրաժարվել, մասնավորապես Ինջիրլիքի ռազմաբազայից:

«Ես 23 տարվա դիվանագիտական կարիերայիս 13 տարին անցկացրել եմ Մերձավոր Արևելքում և նկատել, թե ինչքան կարևոր և կենսական նշանակություն ունի այդ ռազմաբազան: Քանի դեռ ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորում) սպառնալիքը չի վերացել, պայքարը շարունակվելու է»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը