Լրահոս

01.03.2010 11:32

Վլադիմիր Կարապետյան. «...լարվածությունը բոլոր առումներով շարունակում է պահպանվել»

Վլադիմիր Կարապետյան. «...լարվածությունը բոլոր առումներով շարունակում է պահպանվել»

-Հասարակության մեջ լարվածությունը բոլոր առումներով շարունակում է պահպանվել,-«7օր»-ի խնդրանքով համամետական անցկացնելով 2008թ. մարտի 1-ի և այսօրվա միջև՝ ասել է Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը։

-Առաջին հերթին դժգոհությունն այն փաստի կապակցությամբ է, որ չունենք ընտրված իշխանություն, երկրորդը սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատթարացումն է, գների շարունակական աճը և տնտեսական անկումը։ Նաև ժողովրդավարության նահանջը, մարդու իրավունքների ամբողջությամբ անպաշտպան լինելը։ Դրանք բոլորը նպաստում են, որ ժողովուրդը և մարդիկ իրենց պաշտպանված չզգան։ Բնականաբար, վիճակի բարելավման կամ լարվածության լիցքաթափման մասին խոսելն անիմաստ է,-նշել է Վ. Կարապետյանը։

Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա ըստ ՀԱԿ անդամի' այս 2 տարվա ընթացքում նրանք ավելի անբան և ոչ պրոֆեսիոնալ են դարձել.

-Պարտվում են բոլոր ոլորտներում' թե՛ ներքին քաղաքականության՝ չգրանցելով որևէ հաջողություն, թե՛ խայտառակ վիճակ է հատկապես արտաքին քաղաքականության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։