Լրահոս

17.08.2018 11:58


Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել

Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ոստիկանության Արմավիրի վարչություն ահազանգ է ստացվել, որ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում ինքնաձիգերով կրակում են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշետ փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ: Նշված վայրում գետնին հայտնաբերվել են նաև արնանման հետքեր:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Ներսես Խանոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը