Աշխարհ

17.08.2018 00:31


«Փյունիկը» մոտ էր «Մաքքաբիի» արգելքը հաղթահարելուն, բայց ցավալիորեն պարտվեց (տեսանյութ)

«Փյունիկը» մոտ էր «Մաքքաբիի» արգելքը հաղթահարելուն, բայց ցավալիորեն պարտվեց (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվեց Թել Ավիվի «Մաքքաբիին»:

Լարված պայքարում անցած խաղում տանտերերը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան: Առաջին խաղն ավարտվել էր 0:0:

Հանդիպման 11-րդ րոպեին Դենիս Վոյնովը հաշվենկատ հարվածով գնդակն ուղարկեց «Մաքքաբիի» դարպասը:

Տանտերերը բազում գրոհներ կազմակերպեցին և կարողացան 55-րդ և 68-րդ րոպեներին գոլ խփել:

Ընդունած գոլերից հետո «Փյունիկն» առաջ նետվեց, բայց պատասխան գոլ խփել չկարողացավ:

Անդրեյ Տալալաևի գլխավորած թիմը դուրս է մնում ԵԼ-ի որակավորման 3-րդ փուլից:

Հիշեցնենք, որ «Փյունիկն» առաջին հայկական ակումբն է, որը եվրագավաթային 2-րդ փուլը հաղթահարեց: Երևանյան թիմը հաջորդաբար հաղթահարել էր մակեդոնական «Վարդարի» և ղազախական «Տոբոլի» արգելքները:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը