Լրահոս

01.03.2010 11:27


Տ. Խզմալյան. «...պատասխանատվություն ենք զգում և տեր ենք նաև մարտի 1–ին»

Տ. Խզմալյան. «...պատասխանատվություն ենք զգում  և տեր ենք նաև մարտի 1–ին»

«Արաքս-Կուր» հիմնադրամը և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն այսօր  կազմակերպում է տարածաշրջանային խնդիրներին նվիրված կոնֆերանս։ «7օր»-ի հետ զրույցում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը պատասխանելով այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 2-րդ տարելիցի օրը տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ է քննարկում կազմակերպվում ՝ ասել է, թե իրենք ուշադրություն են դարձնում բոլոր խնդիրներին։

-«Սարդարապատ» շարժումն իրեն պատասխանատու է համարում տարածաշրջանում և երկրում  ընթացող գործընթացների համար, և այս քննարկմամբ մենք ընդգծում ենք, որ պատասխանատվություն ենք զգում  և տեր ենք նաև մարտի 1-ին,-նշել է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը