Փետրվարի 28-ին, ժամը 18.20-ին Մեղրի քաղաքի ճանապարհային ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Ագարակ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չպարզված հանգամանքներում' իրար են բախվել են «Օպել-Վեկտրա» մակնիշի 08 ՍԼ 569 եւ «ՎԱԶ-21011» մակնիշի 08 ՕԼ 643 պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով մեքենաների վարորդներ' 1987 թ. ծնված Ն. Հակոբյանը և 1985 թ. ծնված Մ. Հայրապետյանը, տեղում զոհվել են, իսկ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 1983 թ. ծնված Հ. Ավագյանը և «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ' 1985 թ. ծնված Ա. Ծատրյանը, 1984 թ. ծնված Է. Բադալյանը և 1988 թ. ծնված Ա. Միրզոյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:
Փրկարարների օգնությամբ տուժածները դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Ագարակի հիվանդանոց:
Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:
Զոհեր՝ մեքենաների բախումից