Լրահոս

16.08.2018 12:01


Հրդեհ է բռնկվել գազալցակայանում

Հրդեհ է բռնկվել գազալցակայանում

Օգոստոսի 16-ին, ժամը 06:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում այրվում է գազալցակայան:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին գտնվող «Տիգրան և Հայկ» ՍՊԸ-ի գազալցակայանում պայթել է գազի կուտակիչը. այրվում է կոմպրեսորային կայանի տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:41-ին, մարվել՝ 06:57-ին: Այրվել է տանիքի պլաստմասսե երեսպատումը՝ մոտ 10 քմ:

Այս խորագրի վերջին նյութերը