Լրահոս

01.03.2010 11:17

Տիգրան Խզմալյան. «Մարտի 1–ը ողբերգական սկիզբ էր, այլ ոչ թե ավարտ»

Տիգրան Խզմալյան. «Մարտի 1–ը ողբերգական սկիզբ էր, այլ ոչ թե ավարտ»

Այսօր լրանում է 2008թ. նախագահական ընտրություններից հետո մարտի 1-ին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների 2-րդ տարին։ Քաղաքական ճգնաժամն արդյոք հաղթահարվե՞լ է։ «7օր»-ի հետ զրույցում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասել է, թե ճգնաժամը ոչ թե չի հաղթահարվել, այլ նոր է սկսվել։

-Ժողովրդի մեծ մասը ինչ-որ կարևոր բան հասկացավ՝ մարտի 1-ին պետությունը կրակեց սեփական ժողովրդի վրա, և դա ողբերգական սկիզբ էր, այլ ոչ թե ավարտ։ Այն պատերազմը, որը մենք պատկերացնում էինք դրսում, սկսվեց մեր ներսում։ Դա հոգևոր, քաղաքացիական պատերազմ է, և մարտի 1-ն էլ դրա խորհրդանիշն է,-նշել է նա։

Այն հարցին, թե փոխվե՞լ է արդյոք իշխանությունների վարքագիծը 2008թ. այդ իրադարձությունների օրվանից, Տիգրան Խզմալյանը պատասխանել է, թե եթե չնայենք արտաքին, ձևական կողմին, այլ ավելի խոր, ապա կհասկանանք, որ ոչ։

-Հայաստանում ձևավորվել է խմբապետություն, և դրա բնույթը զուտ դասակարգային է։ Դա խումբ է՝ մոտ 40 ընտանիք, որը սեփականացրեց երկիրն իր ողջ կառուցվածքով՝ բանակով, դատախազությամբ, տնտեսությամբ, և անում է ամեն ինչ, որ պահպանի սեփական իշխանությունը,-ասել է նա։

Ըստ Տիգրան Խզմալյանի՝  պայքարը դասակարգային է, և այդ ռազմաճակատը չի բաժանում իշախնությունն ու ընդդիմությունը, որովհետև ընդդիմության մի մասը հանդես է գալիս նույն դասակարգային դիրքերից։

-Նույն դիրքերից են, ինչ և իշխանությունը, որովհետև կազմում են նույն դասակարգը և նույն տնտեսական ու գաղափարախոսական խումբը,-հավելել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։