Լրահոս

15.08.2018 13:50


Մահվան ելքով վրաերթեր Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում. վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

Մահվան ելքով վրաերթեր Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում. վարորդներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

Օգոստոսի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Ճամբարակի բնակիչ, 39-ամյա Սամվել Լազարյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 FA 642 համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 54-ամյա Վարդանուշ Առաքելյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ճամբարակի բժշկական կենտրոն, որից հետո ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության վարչության Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված Վ. Առաքելյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Ռազմական ոստիկանության Ճամբարակի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ՝ ժամը 21:20-ի սահմաններում մեկ այլ՝ մահվան ելքով վրաերթ էլ տեղի է ունեցել Արմավիրի մարզում: Աշտարակ քաղաղի բնակիչ, 56-ամյա Արամ Գևորգյանը իր վարած Volkswagen մակնիշի 35 ՏG 833 համարանիշի ավտոքարշակով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ, 77-ամյա Հռիփսիմե Հովհաննիսյանին: Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով՝ մահացել է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը