Լրահոս

01.03.2010 10:20

Էրդողանը զգուշացրել է ԱՄՆ-ին

Էրդողանը զգուշացրել է ԱՄՆ-ին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին  արտահայտվել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության շուրջ առաջիկա քննարկումների վերաբերյալ։

«Մենք շարունակում ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և մշտական կապի մեջ ենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Կա գործընթաց, որը մեկնարկել է Շվեյցարիայում, և եթե հակառակ կողմից լինի կառուցողական մոտեցում, կարծում եմ այն կհասնի իր տրամաբանական ավարտին։ Սակայն եթե մարտի 4-ին և ապրիլի 24-ին ԱՄՆ-ն կատատարի սխալ քայլ, ամենայն հավանականությամբ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կկասեցվի։ Կարծում եմ ԱՄՆ կոնգրեսականները հաշվի կառնեն այս հանգամանքը, մինչև հարցի վերաբերյալ որոշում կայացնելը»,-ասել է Թուրքիայի վարչապետը։

Ըստ «Hurriyet»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։