Մարտի 1-ի հանրահավաքին ընդառաջ Հայ Ազգային Կոնգրեսը պարբերաբար տեղեկություններ է ստանում իշխանությունների կողմից ձեռնարկվող ապօրինությունների վերաբերյալ: Վերջին շաբաթվա ընթացքում վարչախումբը «բացատրական զրույցների», սպառնալիքների միջոցով հատկապես ՀՀ մարզերի բնակչությանը փորձում է հետ պահել մարտի 1-ին կայանալիք հանրահավաքին մասնակցելուց: Զուգահեռաբար մարզային տրանսպորտային ընկերություններին և անհատ փոխադրողներին հրահանգվել է անհրաժեշտության դեպքում մարտի 1-ին դադարեցնել ուղևորափոխադրումը Երևան:
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է վարչախմբի հերթական ապօրինությունը և հայտարարում, որ նման ճղճիմ քայլերը որևէ ազդեցություն չեն ունենալու ինչպես մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի, այնպես էլ հետագա պայքարի վրա:
ՀԱԿ հայտարարություն