Լրահոս

27.02.2010 17:40


Ադրբեջանն ու Թուրքիան նախ պետք է անցնեն քավարանով

«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» ուսանողական-երիտասարդական միությունը բազմիցս անդրադարձել է Ադրբեջանի հակահայկական քաղաքականությանը, որոնցից ամենազազրելիներից մեկը 1988թ. փետրվարի 28-ի ոճրագործությունն է: 22 տարի առաջ այդ օրը ըստ էության մեկնարկեց ադրբեջանական ագրեսիան. Ցեղասպանության ենթարկվեց Սումգայիթի հայ բնակչությունը:

Մենք ոգեկոչում ենք Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակը եւ վստահ ենք, որ եթե Ադրբեջանը կրկին հանդգնի ոտնձգություն իրականացնել մեր որեւէ հայրենակցի հանդեպ, ապա վերստին կստանա իր արժանի հակահարվածը, ընդ որում' այս անգամ արդեն շատ ավելի հուժկու:

Մենք գտնում ենք, որ Ադրբեջանի եւ նրա հանցակից Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել հնարավոր է միայն այն բանից հետո, երբ այս երկու երկրները առնվազն կընդունեն եւ կապաշխարեն սեփական մեղքերը' 20-րդ դարում հայ ժողովրդի եւ մարդկության դեմ իրենց գործած հանցագործությունները եւ կվերացնեն դրանց հետեւանքները:

Վաղը' փետրվարի 28-ին, ժ. 11.00-ին Ծիծեռնակաբերդում մենք հարգանքի տուրք կմատուցենք Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին:

«Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական-երիտասարդական միություն

Այս խորագրի վերջին նյութերը