Լրահոս

11.08.2018 14:26


«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորն ինքնասպան է եղել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորն ինքնասպան է եղել

Օգոստոսի 11-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը, գիշերային շրջայց կատարելիս, հայտնաբերել է կալանավորված անձ Վ. Գ.-ի՝ պատուհանի ճաղավանդակից իր տաբատի գոտիով կախված դին:

Նշենք, որ Վ. Գ.-ն հիմնարկ է ընդունվել 06.08.2018թ.-ին, խցում պահվել է միայնակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ:

Հիմնարկում գտնվելու բոլոր 3 օրերին նրա հետ մշտապես աշխատել են հոգեբանները:

2 օր առաջ կալանավորված անձ Վ. Գ.-ն անգամ ինքնավնասում է կատարել, տեղափոխվել է քաղաքային բուժհաստատություն, որտեղ նրան օգնություն է ցուցաբերվել:

Հոգեկան անհավասարակշիռ վիճակից դուրս բերելու համար Վ. Գ.-ին նույնիսկ մոր հետ տեսակցություն է տրամադրվել, սակայն դա էլ իրավիճակը չի շտկել:

Այս պահին դեպքի հանգամանքներին ծանոթանալու նպատակով քրեակատարողական հիմնարկում եմ գտնվում ՀՀ արդարադատության նախարար Ա. Զեյնալյանն ու Քրեակատարողական ծառայության պետ Ա. Մխոյանը:

Նախապատրաստվում են նյութեր: Կատարվում է քննություն:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը