Լրահոս

08.12.2010 15:38


ՀԱԿ համակարգող. «Մենք ակցիաներին դադար տալու իմաստ այլևս չենք տեսնում»

ՀԱԿ համակարգող. «Մենք ակցիաներին դադար տալու իմաստ այլևս չենք տեսնում»

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ՀԱԿ-ը արտաքին ճակատում առկա խնդիրները հաշվի առնելով' դադար էր տվել իր ակցիաներին, որպեսզի իշխանությունները հնարավորություն ունենային պաշտապանել ՀՀ և ԼՂՀ պետական շահերը, սակայն դա տեղի չունեցավ։

-Եթե իշխանությունները անընդունակ են դա  անելու, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ մենք պետք է դադարներ տանք։ Մենք այլևս որևէ իմաստ չենք տեսնում։ Այդ դադարն իմաստ ուներ տալ պատասխանատու իշխանություններին, ազգային շահի մասին մտածող իշխանություններին, այն իշխանություններին, որոնք ավելի շատ մտահոգված չեն սեփական իշխանությունը պահելու խնդրով։ Իսկ այն պահվածքը, որ իշխանությունները դրսևորեցին, ցույց է տալիս լրիվ հակառակը,-նշել է նա։

Ըստ Լևոն Զուրաբյանի՝ այդ դադարը  իշխանությունները պետք է օգտագործեին ներքաղաքական կնճռոտ հարցրերը (մասնավորապես՝ քաղբանտարկյալներին ազտելու հարցերը) լուծելու համար։

Նրա խոսքերով՝ ՀԱԿ-ը շարունակելու է իր ակցիաները, և դեկտեմբերի 10-ին էլ հերթական երթն է տեղի ունենալու։

Լևոն Զուրաբյանը պնդել է, թե իրենք ձգտում են անպայման արտահերթ ընտրությունների, որովհետև այս իրավիճակի հետ հնարավոր չէ հաշտվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը