Լրահոս

08.12.2010 15:29


Ամանորյա առաջարկներ Orange-ում

Ամանորյա առաջարկներ Orange-ում

 «Ամանորին լավ բաները նորից են սկսվում» կարգախոսի ներքո այսօր Orange-ը մեկնարկեց իր տոնական նոր առաջարկները ձայնային ծառայությունների և ինտերնետի բաժանորդների համար:

«Ամանորը տարվա այն առանձնահատուկ շրջանն է, երբ մարդիկ ձգտում են առավել մոտ լինել միմյանց և կիսել տոնական տրամադրությունն իրար հետ: Մեր ամանորյա առաջարկներով մենք ցանկանում ենք  հավելյալ հնարավորություններ տալ մեր բաժանորդներին Ամանորին նախորդող եւ տոնական օրերին ազատ կերպով շփվել մտերիմների հետ», -ասաց Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Տոնական առաջարկի շրջանակներում մինչև հունվարի 13-ը Orange-ի Խոսենք և Ամեն ամիս ձայնային ծառայությունների բաժանորդները, ամեն անգամ հաշիվը լիցքավորելով 500 և ավելի դրամով, կստանան 5 անվճար րոպե' Հայաստանի ֆիքսված և այլ բջջային ցանցեր, ինչպես նաև Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա զանգահարելու համար և 55 րոպե' Orange-ի բաժանորդներին զանգահարելու համար: Ստացված անվճար րոպեները կարելի է օգտագործել մինչև 2011թ. հունվարի 13-ը: Բաժանորդները հաշիվը կարող են լիցքավորել Orange-ի 74 խանութներում, ինչպես նաև ավելի քան 7000 վաճառակետերում ողջ Հայաստանում:  

Orange-ն ամանորյա անակնկալներ է պատրաստել նաև ինտերնետի բաժանորդների համար: Բոլոր նրանք, ովքեր կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին մինչև դեկտեմբերի 31-ը մեկ տարով' առաջին ամսվա բաժանորդագրությունը կստանան անվճար և ինչպես միշտ ձեռք կբերեն Ինտերնետ Հիմա մոդեմը մեկ դրամով:

Այս խորագրի վերջին նյութերը