Լրահոս

11.08.2018 10:01


ՃՏՊ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

ՃՏՊ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Օգոստոսի 10-ին, ժամը 21:47-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «BMW 520» մակնիշի (վարորդը՝ Գ. Հ.) և «ՎԱԶ-21014» մակնիշի (վարորդը՝ Տ. Ս.) ավտոմեքենաները:

Վարորդները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը