Լրահոս

10.08.2018 23:39


Գեղարքունիքում ճակատ ճակատի բախվել են NIVA-ն ու ВАЗ 21-07-ը. մայր ու որդի մահացել են

Գեղարքունիքում ճակատ ճակատի բախվել են NIVA-ն ու ВАЗ 21-07-ը. մայր ու որդի մահացել են

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են ВАЗ 21-07 մակնիշի 37 QD 609 համարանիշի և ВАЗ 21-21 մակնիշի 01 DO 701 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 5 հոգի, որոնց ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին Շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևան, սակայն ճանապարհին վիրավորը մահացել է:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները մայր ու որդի են։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը