Լրահոս

27.02.2010 15:44

Բողոքի ցույց Աթենքի Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության դիմաց

Այսօր Հունաստանի մայրաքաղաք Աթենքի Վասիլի Սոֆիաս պողոտայի սկզբնամասում, ուր տեղակայված է Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը, առավոտյան ժամը 11-ի մատույցներում սկսվեց խրոխտ կոչերով ու վանկարկումներով ուղեկցվող ցույց:

Հունահայ համայնքի երիտասարդների բազմությունը երթով առաջանալով դեպի ադրբեջանական ներկայացուցչության շենքը' նրա առջև պարզեց Հայաստանի ու Արցախի դրոշները, 22 տարի առաջ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ ժողովրդի դեմ գործված ցեղասպանական ոճրագործությունը դատապարտող, արդարություն ու հատուցում պահանջող պաստառները:

Հունաստանի հայկական երիտասարդական կազմակերպությունների  նախաձեռնած ցույցի ու պիկետի նպատակն էր միանալ աշխարհի բոլոր երկրների հայությանը, որն այս օրերին բողոքի իր ձայնն է բարձրացրել ընդդեմ անմարդկային ու հրեշավոր, սակայն 22 տարի շարունակ միջազգային հանրության կողմից այդպես էլ չդատապարտված ու չպատժված սումգայիթյան ոճրի:

Հենց այդ անպատժելիությունն էր, ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, որ մարդկային բազմաթիվ անմեղ կյանքեր խլած սպանդի կազմակերպպիչներին ու իրականացնողներին հանդգնություն տվեց բարբարոսական ոճրարաքների շոշափուկները տարածել դեպի Կիրովաբադ ու Բաքու, Ղազախ ու Խանլար, Դաշքեսան ու Մինգեչաուր, դեպի Ադրբեջանի բոլոր այն վայրերը, ուր գեթ մեկ հայ էր ապրում: Ուստի ցույցի նախաձեռնողները ևս մեկ անգամ իրենց համերաշխությունն հայտնեցին բոլոր նրանց, ովքեր այսօր հիշում ու հիշեցնում են սումգայիթյան ողբերգության մասին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։