Լրահոս

10.08.2018 19:15


«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու մոտ «ԿամԱԶ» է այրվել

«Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու մոտ «ԿամԱԶ» է այրվել

Օգոստոսի 10-ին, ժամը 12:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղու եկեղեցու մոտ այրվում է կայանած ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցու մոտակայքում այրվում է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա և խոծածածկ տարածք: Տուժածներ չկան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը