Լրահոս

28.02.2010 14:59


Սումգայիթ. 22 տարի անց

Սումգայիթ. 22 տարի անց

1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայերի դաժան սպանդ տեղի ունեցավ։ 22 տարի անց Սումգայիթի զոհերի խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել Հայ Հեղափոխական Դաշնակցության, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչնեը։ Փետրվարի 27-ին հարգանքի տուրք են մատուցել մի շարք պաշտոնյաներ և ԲՈՒՀ-երի ուսանողներ։

-Սումգայիթը սթափեցնող ազդեցություն ունեցավ բոլորիս վրա։ Մենք պարզ հասկացանք, թե ում հետ գործ ունենք։ Մեզ թվում էր, թե 1915թ. ցեղասպանությունը մնացել է անցյալում, բայց այդպես չէ, իրենք, ընդհակառակը, մնացել են նույն ձեռագրի տեր ու նույնն են կատարում արդեն 20-րդ դարի վեջում։ Սա մեզ ցույց տվեց նաև, թե ինչպես պետք է շարունակենք մեր պայքարը և, որ առանց մեր համախմբվելու մենք դատապարտված ենք հերթական կոտորածների զոհը դառնալու։ Սա խթան հանդիսացավ, որ մենք հաղթենք այս ազատամարտում,- փետրվարի 28-ին Սումգայիթի զոհերի խաչքարի մոտ հարգանքի տուրք մատուցելս ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։

Նա նշել է, որ դեպքերից հետո պատմական ու հակամարտության իրական փաստերը վերականգնելու լուրջ խնդիր էր առաջացել. «Այսօր ադրբեջանցիներն ամեն ինչ անում են որ իրենց ներկայացնեն որպես զոհ և սումգայիթյան ոճրագործությունները ոսկորի նման մխրճված են իրենց կոկորդում։ Իրենք շատ լավ գիտեն դա և ամեն ինչ անում են, որ դա մոռացվի։ Այդ պատճառով հորինել են Խոջալուի ցեղասպանության միֆը և նույն օրն են հիշում, փորձեր են անում իրենց որպես զոհ ներկայացնել և ամենակարևորը՝ արդարացնել նոր ագրեսիան, նոր պատերազմը»,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը։

Նրա կարծիքով, մենք լիարժեք չենք օգտագործում մեր ունեցած փաստերը պատկերն ամբողջացնելու առումով և հենց այդ նպատակով է, որ Ադրբեջանի պատասխանատվության մասին օրինագիծը, որի հեղինակը ինքը՝ Ա.Ռուստամյանն է, այժմ Ազգային ծողովի օրակարգում է։ Նրա խոսքերով, օրինագիծն ունի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ճիշտ ուղղորդելու նպատակ։

-Պետք է հասկացվի, որ խաղաղ կարգավորման առումով միակ լուծումը՝ ինքնորոշման իրավունքի ճանաչումն է և այս խնդրի հետ է, որ առնչվում է Սումգայիթը։ Պետք է պարզ դառնա, որ եթե նույն տրամաբանույունը շարունակվեց՝ պատերազմն անխուսափելի է։ Սումգայիթյան իրադարձությունները միայն այսօրվա կամ երեկվա հարց չեն, դա մեր ապագայի հարցն է և դրա ճիշտ գնահատումը, այս ամենը ճիշտ ներկայացնելը և մեր քարոզչության մեջ օգտագործելը չափազանց կարևոր գործ է, որ մենք մինչև հիմա չենք արել,- ասել է նա։

Նրա կարծիքով, այս ամենին պակասում է հայեցակարգված մոտեցումը և մի տեսակ երկչոտ ենք վերաբերվում այս խնդիրներին. «Միշտ խոսում ենք նախահարձակ քաղաքականության մասին, բայց որտեղ հարկավոր է մեր հարձակման գիծը պահենք՝ նահանջում ենք։ Նախահարձակ լինելն այսօր վերածվել է նախապես զիջելու տրամադրությունների։ Մենք այսօր պետք է օգտագործենք մեր զենքը»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը