Լրահոս

09.08.2018 20:33


Արին-Բերդի փողոցում այրվել է էլեկտրական ենթակայան

Արին-Բերդի փողոցում այրվել է էլեկտրական ենթակայան

Օգոստոսի 9-ին, ժամը 10:43-ին «911» ծառայության ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Ուրարտու» արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:57-ին: Ամբողջությամբ այրվել է 25 քմ տարածքում գտնվող ZT228 էլեկտրական ենթակայանը:

Այս խորագրի վերջին նյութերը