Լրահոս

09.08.2018 18:54


Ռուբինյանց փողոցի տներից մեկի նկուղային հարկում նկատվել է օձ

Ռուբինյանց փողոցի տներից մեկի նկուղային հարկում նկատվել է օձ

Օգոստոսի 9-ին, ժամը 10:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի տներից մեկի նկուղային հարկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը